News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը մասնակցելու է սեպտեմբերի 13-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում իր եւ մի քանի այլ անձանց դեմ հարուցված գործով դատավարության առաջին նիստին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Աղասի Հակոբջանյանը: Նա վստահ է, որ մեղավոր չէ եւ տեղի ունեցածը ընդամենը անփութություն է համարում:

«Ոչ մի բան էլ չկա, անփութություն է, ուրիշ ոչ մի բան էլ չկա, ուռճացված բաներ են, ընդամենը սխալ հաշվարկ է, այդպես չի կարող լինել, 300 հազարի տարբերություն է, ընդամենը մի թերթ չի տպվել»,-ասաց քաղաքապետը: Նա նշեց, որ դատարանը կորոշվի՝ ով է ճիշտ, բայց գործ ունենք ընդամենը սխալ հաշվարկների հետ: Աղասի Հակոբջանյանը մտահոգված չէ մեկնարկող դատավարությամբ, քանի որ համոզված է, որ ոչ մի հանցանք չի կատարել: «Ես ընդհանրապես կապ չունեմ, դա առանձին ՍՊԸ է: Չեմ կարծում, որ մեղավոր ճանաչվեմ, ավելի բարձր ատյաներ գոյութուն ունի: Ես գիտեմ, որ մեղավոր չեմ ճանաչվի, ի՞նչ ենք արել որ մեղավոր ճանաչվենք, մենք լավ գիտենք մեր արածները, ընդունում ենք անփութությունը, բայց չենք ընդունում, որ հանցանք ենք արել, եթե հանցանք լիներ, չէինք անի, եթե իմանայինք»,- նշեց նա: Դիտարկմանը, թե փաստորեն անփութությունը իմանալով եք արել, քաղաքապետը հակադարձեց, որ ոչ, եթե իմանային, կկանխեին: Նա այս ամենի ետեւում պատվիրատուներ է տեսնում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Սյունքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ նստավայրը՝ Սիսիան, սեպտեմբերի 23-ին մեկնարկելու է Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի, նրա տեղակալ Աշոտ Գրիգորյանի, Սիսիանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսա-տնտեսական բաժնի պետ Կարեն Դանիելյանի, ինչպես նաեւ՝ քաղաքապետարանին կից հրատարակվող «Սիսիան լրատու» թերթի հիմնադիր-տնօրենի եւ հաշվապահի նկատմամբ դատավարությունը:Այսպես, Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանին, նրա տեղակալ Աշոտ Գրիգորյանին եւ քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսա-տնտեսական բաժնի պետ Կարեն Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ պատշաճ չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, որի արդյունքում համայնքին անզգուշությամբ պատճառվել է էական գույքային վնաս: Իսկ «Սիսիանի լրատու» ՍՊԸ տնօրեն Արմեն Հովակիմյանին եւ նույն ընկերության հաշվապահ Հասմիկ Եսայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ կեղծել են իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ եւ այն օգտագործելով խարդախությամբ հափշտակել խոշոր չափերով` 1260000 ՀՀ դրամ գումար:

5 մեղադրյալների նկատմամբ ընտրվել է խափանման միջոց՝ ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին:Գործը պետք է քննվեր Սյունքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Գորիսի նստավայրում, սակայն այն չի կայացել դատավորի հիվանդության պատճառով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
RTL. Միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբը բեմադրել է իր մահը և փախել Մոսկվա
Հաուբն անհետացել էր Ալպերում դահուկներով սահելիս, սկսվել էին որոնողական աշխատանքներ, որոնք տևել էին վեց օր, սակայն 58-ամյա գործարարի մարմինը չէր գտնվել
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Ամենաշատ