News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ակտիվիստ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը Հայաստանի Անկախության 23-րդ տարելիցին նվիրված սեպտեմբերի 21-ին ժամը 13:00-ին Հանրապետության Հրապարակում կազմակերպում է Ֆլեշ Մոբ «Անկախության մեջ փնտրում ենք ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ» խորագրով, որով կոչ է անում բոլոր երիտասարդներին ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 23-րդ տարեդարձին ձեռք ձեռքի բարձրացնել Ազատության դրոշը:

Միջոցառման նպատակն է երիտասարդների մեջ արթնացնել այն գաղափարը, որ Հայաստանը ազատ և անկախ պետություն է, և որ անկախությունը ձեռք է բերվել արյան գնով, որը պետք է պահել ու պահպանել երիտասարդ սերնդի ուժով:

«Մենք պետք է զգանք ազատ և անկախ հայրենիքի լիիրավ տեր, ապրենք ու շնչենք, կերտենք ու կառուցենք, ստեղծենք ու արարենք, շենացնենք ու զարգացնենք մեր փոքր, բայց աշխարհով մեկ սփռված մեր հայրենակիցների համար փարոս դարձած, ազատ ու անկախ Հայաստան Աշխարհը»,-ասված է կազմակերպության հաղորդագրությունում:

Տպել
Ամենաշատ