News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ցեղասպանության ուրացման Թուրքիայի քաղաքականությունը քայլ առ քայլ սպառում է իրեն: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի փակման արարողության ժամանակ ունեցած ելույթում նշել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, ՀՀ նախագահն իր ելույթում, մասնավորապես ասել է.

«2015թ. մենք ազգովի ոգեկոչելու ենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Այն վերստին հաստատելու է հայրենազրկված հայ ժողովրդի՝ ապրելու եւ արարելու, հարատեւելու կամքն ու վճռականությունը, փաստելու է մեր միասնականության, ազգային իղձերի իրականացման մեր հետեւողականությունը: 2015 թվականը քաղաքական լուրջ նախաձեռնությունների եւ ձեռքբերումների տարի պետք է դառնա Հայաստան -Սփյուռք-Արցախ եռամիասնության համար: 2015 թվականը նաեւ դառնալու է իր ծավալով ու նշանակությամբ նախադեպը չունեցող միջոցառումների եւ գործողությունների տարի: Դրանով մեկ անգամ եւս կփաստենք, որ համատեղ ուժերով կարող ենք հսկայածավալ շարժում ստեղծել մեր ազգային նպատակների իրականացման համար: Մենք նախաձեռնել ենք քաղաքական լայն աշխատանքներ այս ուղղությամբ եւ 2015 թվականին ակնկալում ենք մի շարք պետությունների ղեկավարների այցելություն Հայաստան:

Ձեզանից շատերն ընդգրկված են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող տարածաշրջանային հանձնախմբերի կազմում: Բոլորիդ նպատակը արդարության վերահաստատումն ու մարդկային բանականության հաղթանակն է խավարի, մարդատյաց գաղափարախոսությունների հանդեպ:

Նպատակաուղղված աշխատանքներ են կատարում նաեւ հոգեւոր կառույցները, ավանդական կուսակցությունները, համահայկական եւ հասարակական կազմակերպությունները: Այս գործում լուրջ անելիքներ ունեն նաեւ Հայրենիքում եւ Սփյուռքում գործող զանգվածային լրատվության միջոցները:

2015 թվականը ոչ թե հայոց պահանջատիրության սահմանագիծն է, այլ ազգային վերազարթոնքի նոր հանգրվանը: Նման յուրահատուկ հանգրվան էր Ցեղասպանության 50-րդ տարելիցը, երբ արհավիրքից տասնամյակներ անց, խախտելով լռությունը, ամբողջ Սփյուռքն ու Հայրենիքը միասնաբար ոտքի կանգնեցին Հայոց ցեղասպանության դատապարտման եւ պաշտոնական ճանաչման պահանջով: Մեծ էր դրանում ժողովրդի պանծալի զավակների՝ ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Յակով Զարոբյանի եւ, իհարկե, Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի դերակատարությունը: Այս պարագայում եւս Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պետականությունից զրկված ազգին կարողացավ համախմբել ազգային իղձերն իրականություն դարձնելու նպատակի շուրջ:

Այսօր առողջ բանականությունը ստիպում է թուրք հասարակությանը կասկածի տակ առնել պաշտոնական կեղծ պատմագրությունը եւ հազարավոր թուրքեր մերժում են սեփական երկրի՝ ցեղասպանության ուրացման պաշտոնական քաղաքականությունը: Այդպիսով, ակնհայտ է դառնում, որ Հայոց ցեղասպանության ուրացման՝ Թուրքիայի իշխանությունների քաղաքականությունը քայլ առ քայլ սպառում է իրեն, մտնում փակուղի: Այս զարգացումների հետեւանքով թուրք պաշտոնյաները սկսել են որդեգրել նոր վարքագիծ, նոր գործելաձեւեր, որոնք ներկայացնում են Հայոց ցեղասպանության ուրացման քաղաքականության նորացված, ավելի կատարելագործված ու վերաձեւակերպված տարբերակներ:

Ես քանիցս ընդգծել եմ, որ ցեղասպանությունների կանխարգելման միակ բանաձեւը մարդկային պատմության սոսկալի էջերի ճանաչումն ու դատապարտումն է: Մենք շարունակելու ենք կոչ անել Թուրքիայի ղեկավարությանը՝ վերջ դնել ուրացման անհեռանկար քաղաքականությանը, թարմացնել խամրած հիշողությունը, վերանայել անցյալի մութ էջերը, առերեսվել պատմության հետ եւ ճանաչել ու դատապարտել անցյալում կատարված ոճիրը, մաքրել սեփական խիղճը եւ ազատվել դարավոր բեռից:

Ի դեպ, մի գաղափար եմ ուզում առաջ քաշել եւ ակնկալում եմ ձեր արձագանքը: Առաջարկում եմ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը 2015թ. վերանվանել «Համահայկական խորհուրդ», որը կդառնա համահայկական հրատապ խնդիրների քննարկման ազգային մշտական հարթակներից մեկը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Մեծ անվստահություն կա, նոր ընտրություն դրեք, եթե ընտրվեցիք,ձեր մտածածն արեք. բերքաբերցին՝ Փաշինյանին
Այսօր իշխանության նկատմամբ մեծ անվստահություն կա, չեք կարծո՞ւմ, որ պետք է...
Այո, ռիսկեր կան, մենք դրանք տեսնում ենք, բայց այդ ռիսկերը կառավարելու ձեւը առաջ գնալն է. Փաշինյանը՝ Բերքաբերում
Այսօր, երբ ես ասում եմ Բերքաբեր, ես հասկանում եմ կառուցվող տներ…
«Ժողովուրդ». Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201
Ընդ որում, մամուլը հաճախ է գրել այս ոլորտում շահերի բախման, կոռուպցիոն ռիսկերի մասին։ Օրինակ՝ երբ Արսեն...
«Հրապարակ». Սանահինցիները «կանկախանան»
Բանն այն է, որ դեռեւս մեկ տարի առաջ, երբ համայնքի ղեկավարն ընդդիմադիր, «Ապրելու երկիրը» ներկայացնող...
«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին
Մեկ այլ տավուշցի էլ փոխանցեց, որ գյուղերում նրա հայտարարություններն իրարամերժ են եղել: Մասնավորապես...
Ամենաշատ