News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


«Երդվյալ ազատամարտիկների միության» ստեղծումը ժամանակի պահանջ է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 20-ին, «Երդվյալ ազատամարտիկների միության» երրորդ արտահերթ համագումարին ասաց «Երդվյալ ազատամարտիկների միության» նախագահ, ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը (Ծաղիկ Ռուբո)։

«Այսօր մենք՝ առաջին գծում կռված ազատամարտիկներս, հավաքվել եւ միավորվել ենք ժամանակի թելադրանքով: Ժամանակի պահանջը ինքը թելադրեց «Երդվյալ ազատամարտիկների միության» ստեղծման կարիքը: Դա իրական կարիք էր եւ անփոխարինելի անհրաժեշտություն: Այսինքն կրկին մի համախմբում, ինչը որ պատերազմի ժամանակ պահանջվեց»,-ասաց նա:

Նա նշեց, որ իրենց միությունում ազատամարտիկների համախմբվելը, մեծ լրջություն է իր մեջ պարունակում, քանի որ ոչ միայն հայրենասիրական դաշտի նկարագիրը, այլ նաեւ երկրի ներքաղաքական եւ տնտեսական վիճակը շատ հարցերի պատասխաններ է պահանջում:

«Ամենաթռուցիկ հայացքից էլ երեւում է երկրի տնտեսաքաղաքական դաշտում նոր մոտեցումների անհրաժեշտությունը: Զինադադարից սկսած մինչ այսօր անհաջողությունները կայանում է նրանում, որ չկարողացանք ազգային գաղափարախոսությունը երկրում դարձնել կենտրոնաձիգ ուժ, տնտեսական քաղաքական միտք»,-ասաց Ռուբեն Գեւորգյանը:

Նրա խոսքով՝ վերջին տարիներում երկրում տարվող տնտեսական քաղաքականությունը ոչնչացրել է հասարակ մարդու հավատը ժողովրդի ու պետության հանդեպ:

«Այսօրվա պայքարը բոլորիս համար առավել ծանր է լինելու, քան թշնամու դեմ հաղթանակած կռիվը, որովհետեւ այսօրվա թշնամին իշխանությունների ծնած հիվանդ հասարակությունն է, որի մեջ մոլեգնում է ժողովրդի ոտնահարված արժանապատվությունը, երկրում տիրող սոցիալական ծանր վիճակը եւ նրանց մեջ արդեն իսկ բուն դրած ապագայի հանդեպ կորցրած հավատի սարսափը»,-ասաց միության նախագահը:

Նա նշեց, որ պատերազմում անմիջական մասնակցություն ունեցած ազատամարտիկների ընտանիքները այսօր գտնվում են սոցիալական ծանր կացության մեջ, այն ինչ նրանք այսօր իրենց իսկ հաղթանակած երկրում պետք է ապրեին հպարտ ու արժանավայել:

«Ցավալին այն է, երբ դեռ դաշտերը կարմիր են մեր եղբայրների արյունով, երբ դեռ նրանց դին հող չի դարձել, իսկ մեր վրայից դեռ վառոդի հոտն է գալիս երկրում արդեն իսկ ոտնահարված է ազատամարտիկի արժանապատվությունը, խեղաթյուրված է պատերազմում նրանց կերտած պատմությունն ու կենսագրությունը, եւ հակառակի պես հերոսացվում են նրանք, ովքեր բացարձակ կապ չեն ունեցել պատերազմի հետ»,-ասաց Ռուբեն Գեւորգյանը:

Նրա խոսքով՝ այսօր հայրենասեր լինելու համար իշխանությունից արտոնագիր է պետք ունենալ, իսկ եթե չունեն, ապա մեկուսացվում են. «Դրա վառ օրինակն է 1-ին գծում կռված մեր եղբայրների՝ Շանթ Հարությունյանի եւ Վոլոդյա Ավետիսյանի ազատազրկման փաստը, որոնց ազատազրկումը ոչ այլ ինչ է, քան պատճառ ու հետեւանք երկրում տիրող սոցիալական անարդարության, արժանապատվության ոտնահարման, արտագաղթի եւ արժեհամակարգի փլուզման»:

 Նշենք, որ երրորդ համագումարին մասնակցում էր 1700-ից ավելի ազատամարտիկ։ Համագումարի ընթացքում ընտրվեց միության 15 հոգանոց խորհուրդը,  Ռուբեն Գեւորգյանն ընտրվեց խորհրդի նախագահ։ Համագումարից հետո Ռուբեն Գեւորգյանը մասնակիցներին հրավիրեց խնջույքի Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ժամանցային համալիրում, որն ուղեկցվում էր Արսեն Գրիգորյանի համերգով։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իմ անունից տարածվում են կեղծ տեղեկություններ. Լեւոն Քոչարյան
Այս ամենի նպատակը մարդկանց մոլորեցնելն է: Խնդրում եմ եղեք ուշադիր եւ հետեւեք իմ պաշտոնական էջերին...
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են
Երեկ փորձեցինք վարչապետի խոսնակից տեղեկանալ՝ նախատեսվո՞ւմ է արդյոք Տավուշ այց, ինչպեսեւ խոստացել...
«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք
Այս հիմնադրամին ամեն տարի ՀՀ կառավարության որոշմամբ պարբերաբար փոխանցվել են միլիոնավոր դոլարներ...
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում
Ակնհայտ է, որ ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի, սա ո՛չ...
«Իրավունք». Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել
Հրահանգել է, որ պարտադիր հանդիպումներ ունենան արցախահայերի հետ ու համոզեն, որ սուս նստելու դեպքում...
«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞
Խոսքը, մասնավորապես, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի մասին է, որի ղեկավարը ներկայում Դավիթ...
Ամենաշատ