ԱՄՆ-ում ուժեղ սեռի ամեն հինգերորդ ներկայացուցիչ իր կնոջ հանդեպ սեռական բռնություն է կիրառում: Նման եզրակացության են հանգել Միչիգանի համալսարանի գիտնականներն իրենց նոր հետազոտության արդյունքում:
Մասնագետների խումբը հաստատել է, որ դաժան պահվածքի կարող է հանգեցնել բուժումն անքնությունից կամ բորբոքված աղիքների համախտանիշը: Վերջին մի քանի տարվա ընթացում ընտանեկան բռնության միտումը մեծ թափ է հավաքում եւ ավելի տարածված է դառնում ամուսինների շրջանում:
Տարածված պատճառը, որն ազդում է սեռական բռնության զարգացման ռիսկի վրա, ամերիկացիների կողմից թմրանյութերի օգտագործումն է: Կարեւոր է նաեւ դեսպոտիզմը, որին երեխաները ենթարկվում են ծնողների ընտանեկան վեճերի ընթացքում, եւ սա իր հետքն է թողնում նրանց հետագա կյանքում: Երեխաներն օրինակ են վերցնում ծնողներից, եւ հոգեբաններն այս տարբերակը համարում են ամենից տարածված:
Հետազոտողների ստացած տվյալները հրապարակվել են «American Board of family Medicine» ամսագրում: Ամսագրում նշվում է, որ գիտնականների հարցումները հնարավորություն են տվել որոշել տղամարդկանց տեսակը, որոնք առավել հակված են սեռական բռնության: ԱՄՆ-ում տարեկան գրանցվում է մոտ 320 հազար դեպք, երբ կանայք բժշկի օգնությանն են դիմում եւ ավելի քան 1200 մահ՝ սեռական բռնության հետեւանքով: