News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Երկիրը պետք է ղեկավարվի օրենքների այնպիսի համակարգով, որով հնարավոր կլինի հասնել հայ ազգի գենոֆոնդի պահպանմանն ու հզորացմանը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 20-ին, «Երդվյալ ազատամարտիկների միության» երրորդ արտահերթ համագումարին ասաց «Երդվյալ ազատամարտիկների միության» նախագահ, ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը (Ծաղիկ Ռուբո)։

«Հետևաբար իշխանական բուրգում տեղ պետք է գրավեն վտանգի, հերոսականի, ճակատագրի մարդը, որոնք լավ գիտեն մեր ժողովրդի ցավն ու վիշտը և արյամբ ձեռք բերված մեր անկախ պետականության արժեքը, քանի որ միայն նմանները կարող են ազատագրականի ճիգն ու զոհողությունները իրենց մեջ բարձր պահելով առավել պատասխանատու, պահանջկոտ ու աններող լինեն նրանց նկատմամբ, ովքեր խաթարում են երկրի տնտեսության զարգացումն ու պետության անվտանգությունը»,-ասաց նա:

Նրա խոսքով՝ մեր երկրում արտագաղթից հրճվում է թշնամին, իսկ մեր իշխանությունները մտածում են սահմանադրական բարեփոխումների մասին. «Փոխանակ մտածենք, թե ինչպես վերացնենք սեփական ժողովրդի թիկունքին անընդմեջ հարվածող արտագաղթի ճանապարհը ցույց տվող մահակը և նրանց մեջ արթնացնենք վաղուց ի վեր այդ հարվածների պատճառով կորսված հայրենասիրության գաղափարները, այսօր ժողովրդի վզին են ուզում փաթաթել սահմանադրությունների փոփոխությունների գաղափարը: Բայց մի՞ թե այսօր դրա պահն է, և մենք էլ պիտի հավատանք քաղաքական կեղտով հագեցած այդ կեղծ խաղին: Տղերք, մենք ազնիվ ենք եղել հայրենի հողի համար մղված պայքարում, և այդ պայքարի արյամբ սնված հայրենի հողը պետք չէ թողնել, որ դառնա ուրիշների համար քաղաքական կեղծ խաղերի ու նպատակների անկյուն»:

Ռուբեն Գեւորգյանի խոսքով՝ պատերազմի տարիներին մեր ժողովուրդը ապրում էր հայրենասիրության զգացումներով, իսկ հարաբերական խաղաղության մեջ կամաց-կամաց հայրենասիրությունը  ոչնչանում է:

«Եվ եթե պատերազմում զոհվածի ծնողը սգո սեղանակիցներին իր ցավատանջ ձայնով կարող էր դիմել, որ «Ժողովուրդ տղես նորեն է ծնվել, էս անգամ երկար կապրի՝ քեֆ արեք հո մեռլատուն չեք եկել» , իսկ այսօր այդ ծնողները, որոնց մեջ ցավի փոխարեն միշտ խոսել է մեր ազգի ոգին, վաղուց ի վեր արդեն արտագաղթի ենթարկված մեր հայրենակիցների հետ իրենց ընտանիքներով օտար երկրներում են»,-ասաց «Երդվյալ ազատամարտիկներ» միության նախագահը իր ելույթում:

Նա նշեց, որ իրենց միությունը երկու կարևորագույն խնդիրներ է լուծելու՝ ազգի ոտնահարված արժանապատվության և Արցախի ժողովրդի ինքնաորոշման դժվարին ու կարևորագույն խնդիրը:

 «Մենք երկրի ճակատագրին վերաբերվող ամեն մի գործընթացին պետք է մոտենանք այն դաշտից, որտեղ միշտ ցավ է եղել հայրենի երկրի և ժողովրդի կորուստն ու ճակատագիրը: Բայց փաստը մնում է փաստ, որ քաղաքական սուր և կարևորագույն պայքարների ժամանակաընթացքում աշխարհաքաղաքական դաշտում թույլ տրված սխալների շնորհիվ երկիրը հետ է ընկել միջազգային արժեքներ դառնալու փորձից»,-հավելեց նա:

Ռուբեն Գեւորգյանի խոսքով՝  «Երդվյալ ազատամարտիկների միությունը» ապաքաղաքականացված կառույց է, և չի պատկանում որևէ քաղաքական ուժի, բայց լինելով երկրի ճակատագրով մտահոգված կառույց չի կարող իր կողմնորոշիչ և ուղղորդված դերը չունենալ երկրի ճակատագրին վերաբերող ամեն մի հարցում:

«Երդվյալ Ազատամարտիկների միությունը կանգնելու է այն քաղաքական ուժի կողքին, ովքեր իրենց քաղաքական ծրագրերը իրականացնելու համար ունեն հուսալի հզոր քաղաքական թիմ, հանդես կգան իրենց հստակ կազմով, նոր ուժով և ծրագրով և որով էլ հնարավոր կդարձնեն պաշտպանված, բարեկեցիք և բարգավաճ երկրի կառուցումը»,-ասաց նա:

Նշենք, որ երրորդ համագումարին մասնակցում էր 1700-ից ավելի ազատամարտիկ։ Համագումարի ընթացքում ընտրվեց միության 15 հոգանոց խորհուրդը,  Ռուբեն Գեւորգյանն ընտրվեց խորհրդի նախագահ։ Համագումարից հետո Ռուբեն Գեւորգյանը մասնակիցներին հրավիրեց խնջույքի Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ժամանցային համալիրում, որն ուղեկցվում էր Արսեն Գրիգորյանի համերգով։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այո, ռիսկեր կան, մենք դրանք տեսնում ենք, բայց այդ տիսկերը կառավարելու ձեւը առաջ գնալն է. Փաշինյանը՝ Բերքաբերում
Այսօր, երբ ես ասում եմ Բերքաբեր, ես հասկանում եմ կառուցվող տներ…
«Ժողովուրդ». Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201
Ընդ որում, մամուլը հաճախ է գրել այս ոլորտում շահերի բախման, կոռուպցիոն ռիսկերի մասին։ Օրինակ՝ երբ Արսեն...
«Հրապարակ». Սանահինցիները «կանկախանան»
Բանն այն է, որ դեռեւս մեկ տարի առաջ, երբ համայնքի ղեկավարն ընդդիմադիր, «Ապրելու երկիրը» ներկայացնող...
«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին
Մեկ այլ տավուշցի էլ փոխանցեց, որ գյուղերում նրա հայտարարություններն իրարամերժ են եղել: Մասնավորապես...
«Հրապարակ». Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը
Պաշտոնական տվյալներով, ԼՂ-ում մոտ 2 հազար խաղաղապահ է առաքելություն իրականացնում, Արցախի...
«Ժողովուրդ». ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը
Բացատրենք. բանն այն է, որ ՊԵԿ-ը հայտարարությունում մասնավորապես նշել է. «Հայտարարատուներին...
Ամենաշատ