Մոսկվայում երիտասարդ աղջիկը հարվածել է կոսմետիկայի խանութի ցուցափեղկին, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Ավտովթարը տեղի է ունեցել 17:20-ին՝ Բոլշայա Սադովայա փողոցում: Ճանապարհային ոստիկանության տվյալներով՝ Nissan Murano ավտոմեքենայի կին վարորդը շփոթել է ոտնակները եւ հարվածել խանութի ցուցափեղկին:
Ներկայումս բացահայտվում է պատահարի մանրամասները: Նշվում է, որ աղջիկը չի տուժել: