News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Անտառային հրդեհի մարմանը շտապող շվեդ փրկարարները ուշացել են՝ նավիգատորի սխալի պատճառով: Տեղի ԱԻՆ-ի փոխանցմամբ՝ մինչեւ փրկարարները հասել են դեպքի վայր, հրդեհի փոքրիկ օճախը վերածվել է հսկայական հրդեհի, որը խոշորագույններից է երկրի պատմության մեջ: Արտակարգ պատահարը տեղի է ունեցել հուլիսի վերջին, սակայն մանրամասները միայն հիմա են հայտնի դարձել:

Ահազանգն ստացվել է այն ժամանակ, երբ հրդեհի տարածքը կազմել է ընդամենը 30 մետր: Հրշեջները մեկ րոպեում հավաքվել ու դուրս են եկել, սակայն դեպքի վայր են հասել մեկ ժամ անց: Պարզվել է, որ հրշեջ մեքենաներում տեղադրված նավիգատորը փրկարարներին ուղղորդել է հին ճանապարհով: Նոր ճանապարհով նրանք կհասնեին 25 րոպեում: Արդյունքում երբ փրկարարները հասել են դեպքի վայր, անտառի 50 հա տարածք արդեն կրակի ճիրաններում է եղել, հաղորդում է NEWSru.com-ը:

Հուլիսի վերջին բռնկված հրդեհը մարել են 10 օր, որի տարածքն ընդգրկել է 100 հա: Հրդեհաշիջման ժամանակ մարդ է զոհվել, հազարավոր մարդիկ տարհանվել են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Ամենաշատ