News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՅՈւԿՕՍ-ի նախկին նախագահ Միխայիլ Խոդորկովսկին հայտարարել է, որ դիտարկում է իր՝ Ռուսաստանի նախագահ դառնալու հնարավորությունը, «եթե դա պահանջվի ճգնաժամը հաղթահարելու համար», հաղորդում է ֆրանսիական «Le Monde» թերթը:

«Իմ առջեւ նման խնդիր չկա: Ինձ չէր հետաքրքրի Ռուսաստանի Դաշնության նախագահ դառնալու գաղափարն այն ժամանակ, երբ իմ երկիրը նորմալ զարգանար… Սակայն եթե անհրաժեշտ դառնա հաղթահարել ճգնաժամը եւ սահմանադրական բարեփոխում անցկացնել, որի հիմնական մասը կազմված է լինելու դատական համակարգում նախագահական իշխանության վերաբաշխումից, խորհրդարանին եւ քաղաքացիական հասարակությանը, ես պատրաստ կլինեմ իմ վրա վերցնել աշխատանքի այդ հատվածը»,- հայտարարել է նա՝ պատասխանելով ապագայում Ռուսաստանի նախագահ դառնալու ցանկության մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ