News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ամեն տարի սեպտեմբերի 22-ին բազմաթիվ երկրներում նշվում է Առանց ավտոմեքենայի համաշխարհային օրը (World Day Without Car): Այն նպատակ ունի քարոզել ոտքով կամ հեծանվով, ինչպես նաեւ հասարակական տրանսպորտով տեղաշարժվելու գաղափարը: Օրվա գլխավոր կարգախոսն է. «Քաղաքը՝ որպես մարդկանց համար տարածություն, կյանքի համար տարածություն»:

Ըստ Celend.ru-ի, չափազանց մեծ քանակությամբ ավտոմեքենաները ոչ միայն մեծ քաղաքների համար են խնդիր: Արդեն բավական վաղուց սա գլոբալ խնդիր է դարձել: Ավտոտրանսպորտը քայքայում է մոլորակի կենսոլորտը, ինչպես նաեւ հենց մարդուն. ըստ հաշվարկների, ամեն օր ավտոմեքենաներն ավելի քան 3.000 մարդու են սպանում:

Չնայած այս ամենին՝ մեքենաների արտադրության տեմպերը շարունակում են աճել: Ավտոմեքենան ամենաշատ գովազդվող առաջնային ապրանքներից է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ