News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ամենայն Հայոց կաթողիկոս գարեգին Բ-ն շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ:

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում մեր ժողովրդին` ի Հայրենիս եւ ի Սփյուռս Անկախության տօնի առիթով:

Այսօր նվիրական օր է, մեր պետականության արժեւորման օր, մեր ձեռքբերումների գնահատման, մեր լուսավոր ձգտումների, ապագայի հեռանկարների հաստատման օր:

Անկախ պետականությունը ազգերին եւ ժողովուրդներին հնարավորություն է ընձեռում ապրելու իրենց արժեքներով, կերտելու իրենց իդեալները, ազատորեն դրսեւորելու իրենց հոգեւոր ներուժն ու կարողությունները: Զորացնենք մեր հոգիներում այս գիտակցությունն ու համոզումը եւ դարձնենք ուժ մեր Հայրենիքի շուրջ համախմբված մնալու, ներկա դժվարությունները հաղթահարելու եւ մեր երկիրը շենացնելու համար, նաեւ ամրագրելու այն քրիստոնեական արժեքներն ու սկզբունքները, որոնցով ապրել ենք եւ ուզում ենք ապրել իբրեւ ազգ եւ հասարակություն:

Աղոթք ենք բարձրացնում առ Աստուած, որ օրհնի մեր Հայրենիքը, ամրացնի մեր պետականությունը, խաղաղ ու ապահով պահպանի մեր ժողովրդին ի սփյուռս աշխարհի: Առ Աստված ապավինությամբ, մեր ջերմ սիրով եւ ամուր հավատքով կառուցենք մեր նոր կյանքը ազատ մեր Հայրենիքի հովանու ներքո»,- ասվումէ  կաթողիկոսի ուղերձում:

Տպել
Ամենաշատ