News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Հայաստանի անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ այսօր՝ սեպտեմբերի 21-ին, վաղ առավոտյան Եռաբլուր պանթեոն էր այցելել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ (ֆոտոռեպորտաժ):

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ պանթեոնում էին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, ազգային ավտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանը, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:

Բարձրաստիճան պաշտոնյաները ծաղիկներ դրեցին Սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմին եւԱնդրանիկ Զորավարի հուշարձանին, այնուհետեւ արդեն ծաղկեպսակներ՝ ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշակոթողին:

Հետաքրքիր է, որ այսօր Եռաբլուր չէին այցելել պատգամավորներ:

Նշենք, որ ԽՍՀՄ օրենսդրությանը լիովին համապատասխան 1991թ. սեպտեմբերի 21-ին ՀՀ տարածքում անցկացվեց ԽՍՀՄ–ից դուրս գալու հարցով հանրաքվե, որին մասնակցելու իրավունք ունեցող 2,056,758 քաղաքացիներից 2,042,627-ը (94.39%) Հայաստանի անկախությանը «այո» ասացին։ Դեմ էր ընդամենը 10 հազար մարդ կամ 0,46 տոկոսը:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ