News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ֆլորենցիայի հայտնի թանգարաններն անսպասելի հորդառատ անձրեւների հետեւանքով առնվազն 1.5 մլն եվրոյի չափով վնաս են կրել: «Անկանխատեսելի եղանակային արտակարգ երեւույթների հետեւանքով վնասն առնվազն 1.5 մլն եվրո է կազմում եւ, հնարավոր է, այդ թիվը կաճի»,- ասված է Ֆլորենցիայի պատմական եւ մշակութային ժառանգության վարչության հրապարակած հայտարարությունում:

Ուրբաթ՝ սեպտեմբերի 19-ին, քաղաքում հորդառատ անձրեւ է եղել, որն ուղեկցվել է հզոր քամով եւ խոշոր կարկուտով: Տարերքը մոլեգնել է մեկ ժամից էլ պակաս, բայց հասցրել է վնաս հասցնել մշակութային հուշարձաններին: Ամենից շատ տուժել է Սան Մինիատո աբբայությունը, որը համարվում է ռոմանական ճարտարապետության գլուխգործոց: Կարկուտը կոտրել է հին նկարազարդված ապակիները: Ջրի հոսքի արդյունքում վնասվել է նաեւ XIII դարի որմնանկարներով պատը:

Վնասվել է նաեւ հայտնի Ուֆֆիցի Պատկերասրահի տանիքը: Թանգարանի տնօրենի հավաստմամբ, այնտեղ ցուցադրվող ստեղծագործությունները չեն վնասվել: ԻՌԱՏ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Բոբոլի զբոսայգում 5 դարավոր ծառեր են տապալվել, 700 ծառեր եւ թփեր վնասվել են:

Շրջանային իշխանությունները հայտարարել են, որ սեպտեմբերի 23-ին այստեղ արտակարգ իրադրություն է հայտարարվելու՝ կապված վերջին տարերքի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. մեկ մարդ հոսպիտալացվել է
Այսօր՝ ապրիլի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում…
«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ...
Փրկարարները կտրել և հեռացրել են Շինարարների փողոցում դեպի ճանապարհի երթևեկելի գոտի կախված ծառը
Ապրիլի 22-ին, ժամը 23:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն…
Հրազդանի կիրճում վագոն-տնակներ են այրվել. Ջերմահարվել է 3 ծառ
Ապրիլի 22-ին, ժամը 20:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Օշականում «ՎԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել տներից մեկի դարպասին․ 21-ամյա վարորդը վիրավոր է
Ապրիլի 22-ին, ժամը 21:39-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Ապօրինի արդյունահանում՝ վարձակալածից դուրս տարածքներում. Ամասիայի և Անիի ոստիկանների բացահայտումները
Առանց համապատասխան թույլտվության և պայմանագրի համայնքի սեփականութուն հանդիսացող գյուղնշանակության տարածքում ապօրինի...
Ամենաշատ