News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ճապոնիայում «Սոֆթբանկը» սկսել է «Փեփեր» ռոբոտների փորձնական վաճառքը: Առաջին 200 օրինակի իրացումը կիրականացվի վիճակահանության եղանակով, որին մասնակցելու են միայն ծրագրավորողներն ու ինժեներները, ովքեր «Սոֆթբանկի» աշխատակիցներ չեն: Ինչպես պարզաբանել են ընկերությունում, դա արել նրա համար, որպեսզի անկախ մասնագետները, փորձելով ռոբոտներին տան պայմաններում, կարողանան իրենց գաղափարներն առաջարկել մշակման հետագա կատարելագործման համար, հաղորդում է «Lifenews.ru»-ն:

Մարդանման «Փեփեր» ռոբոտը ճապոնական խանութների մանրածախ վաճառքում կհայտնվի 2015թ.-ի փետրվարին: Այն կարող է խոսել, զրուցել, հասկանալ դեմքի արտահայտությունը եւ արձագանքել տրամադրությանը: Մշակողների մտահաղացման համաձայն՝ ռոբոտը կարող է պարզ առաջադրանքներ կատարել, օգնել տնային գործերում եւ գունազարդել միայնակ մարդկանց կյանքը: Ռոբոտի արժեքը կազմում է մոտ 2000 դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ