News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Շոտլանդիայում վաճառքի է հանվել փաբ, որտեղից լավագույն տեսարանն է բացվում առասպելական լոխնեսի հրեշի ենթադրյալ տեղակայման վայրի ուղղությամբ: Ըստ Daily Mail-ի, Շոտլանդիայի պատմական այս փաբը վաճառքի է հանվել 750.000 ֆունտ սթեռլինգով (950.000 եվրո):

Անշարժ գույքի գործակալը The Dores Inn-ը գովազդում է որպես հրաշալի ռեստորան՝ Լոխ-Նեսս գետի ափին: MIGnews.com-ի փոխանցմամբ, գովազդում նաեւ ընդգծում են բիզնեսի ընդլայման եւ փաբը հյուրանոցի վերածելու հնարավորության մասին:

Բացի այդ, այս փաբը համարվում է կատարյալ վայր, որտեղից կարելի է հետեւել առասպելական հրեշի ենթադրյալ բնակության վայրին:

Լոխնեսի հրեշի լեգենդար որսորդ Սթիվ Ֆելթհեմը, ով լճին հետեւելու համար բնակություն է հաստատել փաբի կայանատեղիում, շարժական տանը, պնդում է, որ սեփական աչքերով տեսել է հրեշին, սակայն չի հասցրել լուսանկարել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ