News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը համոզված է, որ այսօր մենք ապրում ենք 1991թ.-ի հանրաքվեի օրը երազած անկախության մեջ: Սեպտեմբերի 21-ին Եռաբլուր պանթեոն այցելած ԱԺ նախագահը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ընդգծեց, որ «ինչպես մարգարիտը չի խամրում», այնպես էլ անկախության մասին պատկերացումը տարիների ընթացքում չի փոխվում:

«Անկախությունն ապրելակերպ է, է, անկախությունը մեզ տվց անկախություն, անկախությունը մեզ տվեց ապրելու իրավունք, իսկ դա ամենակարեւորագույն արժեքն է»,- ասաց Գալուստ Սահակյանը:

Դիտարկմանը, թե ըստ հասարակության լայն շերտերի՝ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանը կկորցնի իր անկախությունը, ԱԺ նախագահը պատասխանեց. «Անկախությունը երբեք մեկուսացում չի նախատեսում»:

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն էլ, մեզ հետ զրույցում անդրադառնալով օրվա խորհրդին, նշեց, որ մենք ունենք այն, ինչի մասին 23 տարի առաջ երազում էինք:

«Խոսքերիս վառ ապացույցը հուլիսի վերջին եւ օգոստոսի սկզբին սահմանին տեղի ունեցած դեպքերն են, երբ մենք նորից ապացուցեցինք, որ մենք ուժեղ ենք, մենք հզոր ենք՝ որպես պետություն, ունենք հզոր նախագահ եւ երկրի սահմաններն անսասան են»,- ավելացրեց Սուրի Խաչատրյանը, որը ըստ մամուլի՝ առաջիկայում նորից վերանշանակվելու է մարզպետի պաշտոնում:

Նշենք, որ Անկախության 23-րդ տարելիցի կապակցությամբ այսօր՝ Եռաբլուր պանթեոն էր այցելել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ: 

Տպել
Ամենաշատ