News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Ավրորա» հածանավը 27 տարվա ընթացքում առաջին անգամ լքել է իր կայանատեղին՝ մեկնելով վերանորոգման: Այդ մասին հաղորդում է «Fontanka.ru»-ն՝ վկայակոչելով Արեւմտյան ռազմական շրջանի ներկայացուցչին:

11 օժանդակ նավեր նավ-թանգարանը Սանկտ-Պետերբուրգի Պետրովսկայա ափին գտնվող կայանատեղիից քաշել են մինչեւ Կրոնշտադտյան ծովում Ռուսաստանի պաշտպանության նախարարության գործարան:

Պաշտպանության նախարարությունում ծրագրում են «Ավրորան» մշտական կայանատեղի վերադարձնել 2016թ.-ին: Վերջին անգամ նավը վերանորոգվել էր 1987թ.-ին:

Քանի դեռ նավ-թանգարանը կայանատեղիում չէ, իշխանությունները կվերանորոգեն Պետրոգրադի ափն ու հաղորդակցության ստուգումներ կանցկացնեն, որոնց միացած է «Ավրորան»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ