News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայր, պաշտպանության նախարարի խորհրդական Արմեն Սարգսյանը համոզված է, որ Հայաստանն ավելի լավը կլիներ, եթե եղբայրը ողջ լիներ: Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Եռաբլուր այցելած Արմեն Սարգսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ պետք է ամեն գնով պահպանել ունեցած անկախությունը:

«Չեմ կարծում, որ սա Վազգենի երազած Հայաստանն է, բայց պետք է եղածը գնահատել: Այս պետությունը մեզ հնարավորություն է տալիս ապրելու եւ ինքներս կերտելու: Թե ինչքանով ենք կերտում, ինչքանով ենք հասել հաջողությունների, ունենք եւ առավելություններ, եւ թերություններ: Ամեն դեպքում ավելի լավը կլիներ, եթե Վազգենը լիներ»,- ասաց պաշտպանության նախարարի խորհրդականը:

Նշենք, որ Նշենք, որ Անկախության 23-րդ տարելիցի կապակցությամբ այսօր Եռաբլուր պանթեոն էր այցելել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ: 

Տպել
Ամենաշատ