News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական հեռագիր է հղել Անկախության օրվա առթիվ, հաղորդումէ  Կրեմլի պաշտոնական կայքը:

Ռուսական պետության ղեկավարը նշել է, որ հայ-ռուսական հարաբերությունները, որոնք հենվում են դարավոր ավանդական բարեկամության, փոխադարձ հարգանքի եւ մշակութային մերձության վրա, հաջողությամբ զարգանում են դաշնակցային գործընկերության ոգով: Վլադիմիր Պուտինը նաեւ ընդգծել է, որ Հայաստանի անդամակցությունը եվրասիական ինտեգրացիոն նախագծին թույլ կտա որակական նոր մակարդակի բարձրացնել փոխշահավետ գործընկերությունը քաղաքական, առեւտրա-տնտեսական, գիտատեխնիկական եւ հումանիտար բնագավառներում:

Ռուսաստանի նախագահը վստահություն է հայտնել երկկողմանի կապերի ողջ համալիրիր հետագա աճի եւ տարածաշրջանային ու միջազգային օրակարգի արդիական հարցերի լուծմանն ուղղված ջանքերի արդյունավետության վերաբերյալ՝ հայ եւ ռուս ժողովուրդների շահերի շրջանակներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ