News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իրանի գլխավոր դատախազությունը տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների նախարարությունը հանձնարարել է արգելափակել Viber, Tango եւ WhatsApp սոցիալական ցանցերին հասանելիությունը: Իրանական Press-TV հեռուստաալիքի հաղորդմամբ, որոշման պատճառ է դարձել այն, որ դրանցով «նվաստացնող բովանդակությամբ տեղեկություն է տարածվել»:

Ըստ ԻՏԱՌ ՏԱՍՍ-ի, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների նախարարությանն ուղղված նամակում Իրանի գլխավոր դատախազ Ղոլեմ Հոսեյն Մոհսենի-Էջեին ընդգծել է, որ այդ սոցիալական ցանցերում «իսլամական եւ բարոյական արժեքները վիրավորող եւ անպարկեշտ բնույթի» նյութեր են տարածվել:

Գլխավոր դատախազը նաեւ մատնանշել է, որ այդ ցանցերում հայտնված որոշ նյութերի հետեւում «Իրանի Իսլամական Հանրապետությանը թշնամի օտարերկրյա կառավարական հաստատություններ են»:

Իրանցի պաշտոնյան նաեւ ընդգծել է, որ «եթե մեկ ամսվա ընթացքում իր պահանջը չկատարվի, ապա անհրաժեշտ միջոցառումներ կձեռնարկի անմիջականորեն երկրի դատական համակարգը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանում խորհրդարանական ընտրություններ են
Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին իր համաքաղաքացիներին կոչ է արել քվեարկել՝ այս քվեարկությունը համարելով որոշիչ երկրի հետագա ճակատագրի համար...
Իրանը երկարացրել է Նոբելյան մրցանակակիր Նարգես Մոհամադիի բանտարկության ժամկետը. WP
Իրանը 15 ամսով երկարացրել է Մոհամադիի բանտարկությունը...
Իրանում բողոքները լուսաբանող լրագրող կանանց գրավի դիմաց ազատ են արձակել
Իրանում բանտից գրավի դիմաց ազատ ենմ արձակել լրագրողուհիներին...
Իրանը ՄԱԿ-ում Արեւմուտքին եւ Instagram-ին մեղադրել է 2022 թվականին երկրում անկարգություններ հրահրելու մեջ
Նա նաեւ քննադատել է Twitter-ին՝ նշելով, որ անկարգությունների առաջին ամսվա ընթացքում այդ հարթակում ստեղծվել է․․․
Իրանի նախկին նախագահ Ռոհանին վերադառնում է ակտիվ քաղաքականության ոլորտ. Tasnim
Ռոհանիի վերադարձի առաջին քայլերից մեկը կլինի նրա հուշագրությունների հրապարակումը ․․․
Իրանում հայտարարել են ավելի քան 20 հազար ցուցարարի ներում շնորհելու մասին
«Այսօրվա դրությամբ 82 հազար մարդ համաներում է ստացել, եւ այդ թիվը կարող է ավելանալ․․․
Ամենաշատ