News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ատոմային էներգիայի ճապոնական պետական գործակալության մասնագետները մշակել են նոր, ավելի արդյունավետ եղանակ ջրամբարներում ճառագայթման մակարդակը չափելու համար, որը կարող է օգտակար լինել Ֆուկուսիմա նահանգում իրավիճակի մոնիթորինգի համար, որը տուժել էր 2011թ.-ին նույնանուն ԱԷԿ-ում վթարի հետեւանքով: Այդ մասին այսօր հաղորդել են ճապոնական լրատվամիջոցները:

Մինչ այժմ լճերում եւ ավազաններում ճառագայթման ֆոնը չափելու համար գործակալության աշխատակիցները ստիպված էին ջրի նմուշներ վերցնել տարբեր ջրամբարներից:  Նոր մեթոդի էությունը կայանում զգայուն գրանցող սարքերի տեղադրման մեջ պլաստմասե ճոպանի վրա, որը ձգվում է ջրամբարի երկայնքով: Ճառագայթման աղբյուրին մոտենալու ժամանակ գրանցող սարքը ստիպում է ճոպանի իրեն հասանելի հատվածին լուսավորվել տարբեր հաճախականությամբ՝ կախված ճառագայթման մակարդակից, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Այս եղանակը օդային նկարահանման հետ միասին թույլ կտա ռադիոակտիվ աղտոտվածության մանրամասն պատկեր ստեղծել, որն այնուհետ հնարավոր կլինի կիրառել դեակտիվացման աշխատանքներ տանելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ