News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ինտերնետային սադրիչները նարցիսներին, հոգեկան խնդիրներ ունեցողներին եւ հատկապես սադիստներին բնորոշ հոգեբանական գծեր ունեն: Այս մասին գրում է իտալական Il Post հրատարակությունը:

Գիտնականները թեսթ են անցկացրել համացանցի 1.215 օգտատերերի շրջանում՝ նպատակ ունենալով բացահայտել ինտերնետային սադրիչների անհատական հոգեբանական գծերը:

Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի, հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ ինտերնետային «տրոլները» նարցիսներին, մաքիավելիստներին, հոգեկան խնդիրներ ունեցողներին եւ հատկապես սադիստներին բնորոշ գծեր ունեն:

Գիտնականների կարծիքով, տրոլինգը երեւույթ է, որը գոյություն ունի ոչ միայն համացանցում կամ համացանցի պատճառով: Պարզապես համաշխարհային սարդոստայնում «տրոլներն» ավելի նկատելի են: Անանունության շնորհիվ մարդիկ համացանցում իրենց ավելի պաշտպանված են զգում, այդ պատճառով այնպիսի «հակասոցիալական» կերպարներ, ինչպիսիք են «տրոլները», կարող են միավորվել իրենց նման մարդկանց հետ եւ ինքնատիպ ենթամշակույթ ստեղծել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ