Ճապոնիայի հարավային կղզիներում Օկինավա նահանգում մոտեցող «Ֆենխուան» թայֆունի կապակցությամբ փոթորիկի տագնապ է հայտարարվել, հաղորդում է ճապոնական օդերեւութաբանական գործակալության մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ բարձրությունը կհասնի 10 մետրի: Տեղի բնակիչներին կոչ են անում փողոց դուրս չգալ՝ ջրհեղեղների եւ սողանքների վտանգի պատճառով, հաղորդում է «Gazeta.ru»-ն: «Ֆենհուանը» ճապոներենից թարգմանաբար նշանակում է «փյունիկ»: