News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Փրկարար ծառայությունը սեպտեմբերի 21-ին, ժամը 15.55-ին ահազանգ է ստացել, որ Վայոց ձորի մարզի Արենի գյուղում՝ շուկայի մոտակայքում, մոտոցիկլետը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Յամահա» մակնիշի UN 15 AM պետհամարանիշով (վարորդ՝ 1961 թ. ծնված Ս. Շ.) մոտոցիկլետը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել:

Հրշեջ-փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Տպել
Ամենաշատ