Չեխիայի կենդանաբանական այգիներից մեկում շուրջ 60 կգ ռնգեղջյուրի եղջյուր են այրել՝ աֆրիկյան որսագողների կողմից այս կենդանատեսակը ոչնչացումից փրկելու միջազգային արշավի շրջանակում:
Վերջին տարիներին Չեխիան ռնգեղջյուրների եղջյուրի անօրինական առեւտրի փոխադրման կետ է դարձել: Անցյալ տարի չեխական իշխանությունները 5 մլն դոլարի եղջյուր են առգրավել եւ մեղադրանք առաջացրել մաքսանենգների միջազգային խմբավորման 16 անդամի, որը դրանք փոխադրել է Ասիայի երկրներ: Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ասիայի շատ երկրներում այս կենդանու եղջյուրներից պատրաստված դեղամիջոցներն օգտագործվում են ժողովրդական բժշկությունում եւ որպես աֆրոդիզիակ, ինչպես նաեւ հարստության եւ հաջողության խորհրդանիշ են համարվում: