News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Արաբական Միացյալ Էմիրություններում(ԱՄԷ) ուսանողները մշակել են նորագույն հրշեջ անօդաչու ինքնաթիռ: Ինչպես գրում է «The National» պարբերականը, սարքը ստացել է «Քաղաքացիական պաշտպանության աջակցության անօդաչու թռչող սարք» անվանումը:

Բանն այն է, որԱՄԷ-ում բարձրահարկ շենքերի թիվն ավելին է, քան Մերձավոր Արեւելքի այլ երկրներում: Նույնիսկ թեթեւ այրումը կամ ջրամատակարարման վթարը կարող են ավարտվել ողբերգությամբ, ուստի արտակարգ այդ ծառայությունները ստիպված են աշխատել ծանր պայմաններում:

Տեղեկությունների համաձայն՝ ինքնաթիռը ներկայացրել են Աջման էմիրության գիտությունների եւ տեխնոլոգիաների համալսարանի ուսանողները: Ինքնաթիռը, շնորհիվ նավիգացիոն մոդուլի, կարող է պարեկային ծառայություն իրականացնել այն կետից կամ շրջանից, որին կցված է: Սարքը ներկայացնում է բարձր որակի վիդեոպատկեր արտակարգ ծառայության բջջային սարքավորումների վրա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նշվում է նաեւ, որ անօդաչու սարքն ունի գիշերային տեսանելիության հնարավորություն, ունի հարմար չափեր եւ կառավարվում է մշակված բջջային ծրագրով՝ դյուրացնելով դրա կիրառումը «մարտական պայմաններում»:

«Մենք սարքը մշակել ենք երկնաքերերում հրդեհները մարելու նպատակով: Սակայն կարող է կիրառվել նաեւ արտակարգ այլ ծառայությունների համար»,- թերթը մեջբերում է մշակողներից մեկի՝ Մաթիին Թահսինը խոսքը:

Ինչպես գրում է թերթը, սարքի փորձարկումները հաջող են անցել, առաջիկայում դրանք կհամալրեն Աջման էմիրության քաղաքացիական պաշտպանության ուժերի զինանոցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ