News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երեւանի բնակիչ, 75-ամյա Վոլոդյա Մկրտչյանի ընտանիքը Հայաստանում միակն է, որ 13 զավակ ունի, բոլորը՝ բարձրագույն կրթությամբ: Ընտանիքի հայրն այսօր՝ սեպտեմբերի 21-ին, նախագահական նստավայր էր եկել, որտեղ պարգեւատրվեց «Ծնողական պարտքի» շքանշանով: 

Վոլոդյա Մկրտչյանի 13 զավակներից 9-ը տղա են, 4-ը՝ աղջիկ: Նրանցից երեքը երկու բարձրագույն կրթություն ունեն, մեկը՝ երեք: Վոլոդյա պապիկը հպարտ է իր զավակներով, ափսոսում է միայն, որ իրենց ընտանիքի համար այս կարեւոր օրը կինը ներկա չէ. նա մի քանի ամիս առաջ մահացել է:

«Կինս էլ, ես էլ ինստիտուտ ենք ավարտել, երեխեքն էլ բոլորը բարձրագույն են սովորել: Երեխաների քանակ գոյություն չունի: Ինչքան շատ, այնքան լավ: Պիտի որակ լինի, իսկ որակ կլինի աշխատանքով, սիրով ու բարի զգացմունքներով»,- շքանշանը ստանալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Վոլոդյա Մկրտչյանը:

Վոլոդյա պապիկին այսօր ուղեկցում էր դուստրերից մեկը, որը NEWS.am-ին պատմեց, որ իր մայրը 36 տարեկան հասակում, երբ դեռ 11 զավակ ուներ, արժանացել է «հերոսուհի մայր» կոչմանը:

«Խորհրդային տարիներին իմ ծնողներն աշխարհում միակն են ճանաչվել, որ բարձրագույն կրթությամբ 13 երեխա ունեն: Մեր ընտանիքի մասին խորհրդային տարիներին կինոնկար են նկարահանել՝ «13-ը երջանիկ թիվ է» անվանմամբ»,-ասաց Լիանա Մկրտչյանը:

Տպել
Ամենաշատ