News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մանկապղծության համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանը օգոստոսի 21-ին հիվանդանոց էր տեղափոխվել հերթական քիմիաթերապիայի կուրսն անցնելու նպատակով:Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:

Նրանց փոխանցմամբ՝ սեպտեմբերի 21-ին ժամը 09:05-ին «Նաիրի» բժշկական կենտրոնում մահացել է «Հրազդան» ՔԿՀ դատապարտյալ Սերոբ Տեր-Պողոսյանը: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նշենք, որ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի սեփականատեր, ամերիկահայ գործարար Սերոբ Տեր-Պողոսյանին, Լոռիի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2012թ նոյեմբերի 17-ին 15 տարվա ազատազրկման էր դատապարտել մանկապղծության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ