News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եմենի նախագահ Աբդ Ռաբու Մանսուր Հադին եւ շիա ապստամբների ներկայացուցիչները խաղաղ համաձայնագիր են ստորագրել, հայտնում է Saba news-ը:

Ըստ նախագահի` համաձայնագիրը հնարավորություն կտա լուծել կողմերի հիշատակած բոլոր խնդիրները, ինչպես նաեւ ապստամբներին կստիպի դադարեցնել հրաձգությունը, փոխանցում է Gazeta.ru-ն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եմենի վարչապետը հրաժարական է տվել` կառավարության շենքն ապստամբների կողմից գրավելուց հետո:

Նշվում է, որ ապստամբները, որոնք վերջին օրերի ընթացքում արյունահեղ մարտեր էին մղում սուննի գրոհայինների եւ զորքերի դեմ, գրավել են նաեւ պետական ռադիոկայանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ