News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Սիրիայի  արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ՍԱՀ-ի բանակի հաջողությունների ֆոնին, որոնք ձեռք են բերվել Դամասկոս նահանգում եւ Համա նահանգի հյուսիսային շրջաններում, հակասիրիական տարածաշրջանային եւ միջազգային որոշ շրջանակներ ու նրանց գործիքները՝ ահաբեկչական կազմակերպությունները, տեղեկություն են տարածում, որ Երկրի ԶՈՒ-ն ռազմական գործողություններում իբրեւ թե կարող է քիմիական զենք կիրառել :

Սիրիայի պետական լրատվական ՍԱՆԱ գործակալության մեջբերած ԱԳՆ հայտարարությունում ընդգծվում է, որ ՍԱՀ-ը բազմիցս պնդել եւ պնդում է. երբեք եւ ոչ մի դեպքում քիմիական զենք չի օգտագործի:  Դրան զուգահեռ` Սիրիան նախազգուշացնում է քիմիական զենքը դավադրության մասնակից որոշ տարածաշրջանային միջազգային շրջանակների կողմից զինված ահաբեկչական խմբավորումներին փոխանցելու վտանգի մասին` Սիրիայի ժողովրդի դեմ այն օգտագործելու համար, որպեսզի հետո դրանում մեղադրեն Սիրիայի բանակին, ինչպես որ եղավ անցյալ տարի` Հալեպ նահանգի Խան Ալ-Ասալ քաղաքում եւ Դամասկոս նահանգի  Արեւելյան Գուտայում:

«Սիրիան կատարում է իր պարտավորությունները քիմիական զենքի արգելման կոնվենցիային միանալու շրջանակում: ՄԱԿ-ի հետ  հաջող համագործակցության շնորհիվ Սիրիայի տարածքում տվյալ զենքը բացակայում է: Սիրիան հուսով է, որ միջազգային հանրությունը կմերժի նման մեղադրանքները եւ կկենտրոնանա ահաբեկչության դեմ պայքարի վրա, ինչպես նաեւ ճնշում կգործադրի ահաբեկչությունն աջակցողների վրա, որպեսզի դադարեցնի ահաբեկչներին զինելը, պատրաստելը եւ իր տարածքում գրոհայիններ ընդունելը», - նշվում է Սիրիայի ԱԳՆ հայտարարությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ