News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նոր Զելանդիայի կառավարությունը նախատեսում է երկրի պետական դրոշի  հարցով հանրաքվե անցկացնել, հայտնում է Fox News-ը: Այս մասին տեղեկացրել է երկրի վարչապետ Ջոն Քեյը: Ըստ նրա՝ հանրաքվեն նախատեսվում է  2015թ.:

Ազգային կուսակցությունը, որը ներկայացնում է Նոր Զելանդիայի վարչապետը, շաբաթ հաղթել է խորհրդարանական ընտրություններում` հավաքելով  48% ձայն: Դրոշը փոխելու վերաբերյալ հանրաքվեն Քեյի նախընտրական ծրագրի կետերից մեկն էր, այդ գաղափարն առաջարկվել էր մարտին, փոխանցում է Gazeta.ru-ն:

1902 թ. հաստատված Նոր Զելանդիայի ներկայիս դրոշը չորս կարմիր աստղ ունի, որոնք խորհրդանշում են Հարավային խաչ համաստեղությունը, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայի դրոշը` վերին ձախ անկյունում:

Այս դրոշի հակառակորդները որպես փաստարկ նախ նշում են  Մեծ Բրիտանիայից կախվածությունը, երկրորդ` Ավստրալիայի դրոշին նմանությունը, որի պատճառով էլ դրանք հաճախ շփոթում են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ