News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Beeline-ը գրանցել է ընկերությունում «3-րդ սերունդ» ստաժավորմանը մասնակցելու հայտերի ռեկորդային քանակ։ Ընդհանուր առմամբ, ընկերությունը ստացել է ավելի քան 1000 հայտ հայկական ԲՈՒՀ–երի ուսանողներից՝ 2014 թ.-ի «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագրի մասնակցության համար։ Վերջնական փուլի արդյունքների համաձայն ընտրվել են 9 ուսանող, ովքեր կանցնեն 9 ամիս տևողությամբ վճարովի ստաժավորում ընկերության տարբեր ստորաբաժիններում՝ Մոնիտորինգի կենտրոնում, Տեղեկատվական տեխնոլոգիաների տնօրինությունում, Մարքեթինգի ծառայությունում, Իրավաբանական տնօրինությունում  և այլ բաժիններում։ Ծրագրի արդյունքում ստաժավորում անցած լավագույն ուսանողներին կընձեռնվի մշտական աշխատանքի հնարավորություն Beeline-ում:

«Յուրաքանչյուր ուսանողի համար  մենք առաջարկում ենք ստաժավորման անհատական պլան և նշանակում ենք անձնական ուղղորդող: Ստաժավորում անցնող ուսանողները կարող են մասնակցել  ընկերության ընթացիկ ծրագրերին, ինչպես նաև,  հետաքրքիր պրակտիկ խնդիրների լուծմանը, որոնք հնարավորություն կտան կիրառելու իրենց գիտելիքները գործնականում: Երկրի կապի խոշորագույն օպերատորի օրինակով ուսանողները կարող են ուսումնասիրել խոշոր ընկերության  աշխատանքը, ինչն անխոս խթան կհանդիսանա իրենց հետագա մասնագիտության ընտրության հարցում և կօգնի փոխել իրենց կյանքը դեպի լավը: Իսկ մեզ՝ որպես նորարարական ընկերության սա հիանալի հնարավորություն է մեր շարքերը համալրելու նպատակասլաց և տաղանդավոր երիտասարդներով»,- նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:  

Նշենք, որ «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագիրը մեկնարկել է 2008թ.-ին: Այդ ընթացքում 76 ուսանող անցել են արտադրական պրակտիկա, որոնցից 37-ը  դարձել են Beeline–ի աշխատակից: Beeline–ի «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագրին կարող են մասնակցել բարձր կուրսի ուսանողները՝  սկսած 3-րդ կուրսից: Ստաժավորման ծրագրին մասնակցելու համար հայտերն ընդունվում են ամեն տարի ապրիլից մինչև մայիս: Ուսանողները կարող են լրացնել համապատասխան հայտ ընկերության www.beeline.am կայքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցերի վերազինումը
Ապրիլի 10-ի նույն աշխատանքներով պայմանավորված կարող են ձայնային կապի որոշակի ընդհատումներ նկատվել Երևանում...
Ամենաշատ