News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Լեհաստանի սեյմի ստորին պալատի խոսնակ  Եվա Կոպաչը, որը երկրի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու կողմից նշանակվել է վարչապետ, հեռացել է Լեհաստանի խորհրդարանի իր պաշտոնից, հայտնել է իր մամուլի քարտուղար Իվոնա Սուլիկը:

Կոմորովսկին պաշտոնապես կնշանակի Կոպաչին  եւ նրա կառավարությանը: Հոկտեմբերի 1-ին Կոպաչը պատգամավորներին կներկայացնի իր կառավարությունը: Նույն օրը տեղի կունենա քվեարկություն` նոր կառավարությանը վստահության քվե տալու հարցով, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:  

Սեյմի խոսնակի թափուր պաշտոնում իշխող դաշինքն առաջադրել է Ռադոսլավ Սիկորսկուն` Դոնալդ Տուսկի կառավարության արտգործնախարարին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ