News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի գործով նախնական լսումները տեղափոխվել են նոյեմբերի 19-ին: Այդ մասին հայտարարել է վերջինիս փաստաբան Օտար Կախիձեն: Սահակաշվիլիի դեմ հարուցված քրգործը վերաբերում է  գործարար Բադրի Պատարկացիշվիլիին պատկանող «Իմեդի» հեռուստաընկերության յուրացման գործի շրջանակում պաշտոնեական դիրքի չարաշահմանը եւ 2007թ. նոյեմբերի 7-ին ընդդիմության բողոքի ցույցը ցրելու գործին: Գործով նախնական լսումները նշակվել էին սեպտեմբերի 22-ին՝ Թբիլիսիի քաղաքային դատարանում:

«Լսումները տեղափոխվել են նոյեմբերի 19-ին: Դատախազությանն ավելի շատ ժամանակ էր հարկավոր», - հայտարարել է Կախիձեն:

Սահակաշվիլին  Վրաստանը լքել էր անցյալ տարվա աշնանը երկրի նոր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի երդմնակալության արարողությունից անմիջապես հետո:

Վրաստանի գլխավոր դատախազությունը Սահակաշվիլիի նկատմամբ մեղադրանք է ներկայացրել երեք քրգործով՝ անձնական կարիքների համար պետական միջոցների վատնման, (խոսքը 5 մլն դոլարի մասին է) 2007թ. նոյեմբերի 7-ի ցույցերը ցրելիս պաշտոնեական դիրքի չարաշահման եւ խորհրդարանի նախագահ Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ