News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Նոյեմբերի 5-ի» գործով դատական նիստին այսօր՝ սեպտեմբերի 22-ին, Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի առջեւ նիստին ներկա գտնվել ցանկացողների հերթ է գոյացել:

Նշենք, որ այսօրվա դատական նիտին փաստաբանները հանդես կգան պաշտպանական ճառերով:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ նիստերի դահլիճում ազատ նստատեղեր չկան, երկու տասնյակից ավելի մարդիկ՝ այդ թվում ամբաստանյալների հարազատներին թույլ չեն տալիս  մտնել նիստերի դահլիճ, նրանք սպասում են դատարանի շենքի մոտ:

 Դահլիճում գտնվողները «հերոսներ, հերոսներ» վանկարկումներով դիմավորեցին ամբաստանյալներին:

Հիշեցնենք, որ դատախազ Գեւորգ Գեւորգյանը անչափահաս Շահեն Հարությունյանի համար առաջարկել է 5 տարվա, իսկ Շանթ Հարությունյանի համար՝ 7 տարվա ազատազրկում։

Վարդան Վարդանյանին դատախազը միջնորդել է դատապարտել 6 տարի, Ավետիս Ավետիսյանին՝ 6 տարի, 6 ամիս, Լիպարիտ Պետրոսյանին՝ 6 տարի, 6, ամիս, Վահե Մկրտչյանին՝ 8 տարի, 6 ամիս, Ալբերտ Մարգարյանին՝ 8 տարի, Մկրտիչ Հովհաննիսյանին՝ 5 տարի, 6 ամիս, Հայկ Հարությունյանին՝ 6 տարի, Սեւակ Մնացականյանին՝ 4 տարի, Տիգրան Պետրոսյանին՝ չորս տարի, Արմեն Հովհաննիսյանին՝ 4 տարի , Ալեք Պողոսյանին` 6 տարի ժամկետով ազատազրկման, իսկ Միսակ Առաքելյանին նշանակել տուգանք՝ 50 հազար դրամի չափով։

Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան:

Տպել
Ամենաշատ