News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին «Ռուսթավի 2»-ի ուղիղ եթերում, պարզաբանելով Վրաստանում գտնվող իր ունեցվածքի կալանավորումը եւ այն համեմատելով անցած դարի 30-ական թթ. երկրում հասատված կոմունիստական կարգերի հետ, հայտարարել է. «Ես կարծում էի, որ այս ամենը անցյալում է», - հաղորդում է «Վրաստան  Online»-ը:

Ի պատասխան լրագրողի հարցին՝ մտադիր չէ՞, արդյոք նա Վրաստանից դուրս բերել իր ընտանիքին՝ Սահակաշվիլին պատասխանել է. «Մինչ օրս Նիկուշան Վրաստանում է ապրում, եւ Սանդրան արժանապատվորեն որոշեց, որպեսզի երեխան Վրաստանում ուսում ստանա, նա նաեւ հոլանդացի է, եւ դրանում ոչ մի վատ բան չկա, սակայն ես եւ Սանդրան ցանկանում ենք, որպեսզի նա վրացի լինի: Սակայն ես կցանկանայի այլ բան ասել. Բարնովայի վրա գտնվող տան կեսը Սանդրան առանձնացրել է եւ վերածել բարեգործական կազմակերպության գրասենյակի: Այս բնակարանում մոտ հազար Վրաստանի կարիքավոր քաղաքացի է եղել, այդ բնակարանում հարյուր հազարավոր, եթե ոչ միլիոնավոր օգնություններ են տրամադրվել: Սանդրան միշտ իր  աշխատավարձի մի մասը բարեգործությանն էր նվիրում, դա նրա կյանքի մի մասն է, այլ ոչ թե միայն առաջին տիկին դառնալու ժամանակ: Նա ամեն ինչ արել է մարդկանց օգնելու համար եւ Վրաստանում հազարավոր մարդիկ կան, որոնց նա օգնել է բուժվել կրծքագեղձի քաղցկեղից: Դուք երբեէ լսե՞լ եք, որ իմ երեխաները որեւէ մեկին անհանգստացնեն: Իմ տատիկին, ով այժմ ապրում է մորս հետ, նույն կերպ իր տանից վռնդել են կոմունիստները 1937թ.՝ քեռուս գնդակահարելուց եւ հորս աքսորելուց հետո: Ուստի խնդիրը այն չէ, որ ես չեմ կարող վերադառնալ, ես կարծում էի, որ այս ամենը անցյալում է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ