News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավորի թեկնածուների համար հայտարարված մրցույթին արդեն երկրորդ դիմումը կա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը:

Այս անգամ եւս դիմողի ինքնությունը գաղտնի է պահվում, քանի որ այդ անձը չի ցանկանում հայտնել: Ծովինար Խաչատրյանն ասաց, որ մրցույթին ավարտին հայտ ներկայացրած բոլոր անունները կհայտարարվեն:

Նշենք, որ առաջին դիմումը եւս ստացվել էր այսօր, նրա ինքնությունը եւ հայտնի չէ:

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավորի թեկնածուի վերաբերյալ մրցույթ է հայտարարվել եւ փաստաթղթերը ընդունվելու են մինչեւ սեպտեմբերի 24-ը ժամը 18.00-ն: Հավանական թեկնածուներ են համարվում միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը, Գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանը, նախագահի խորհրդական Գեորգի Կուտոյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ