News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի մոտակայքում, սեպտեմբերի 19-ին, ժամը 17:00-ի սահմաններում զինվորականների բեռնատարի շրջվելու առթիվ քրեական գործ է հարուցվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Քննչական կոմիտեից:

Քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Այս հոդվածով սահմանվում է մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոններ խախտելը, որն առաջացրել է մարդու մահ: Այն պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը 5 տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը 3 տարի ժամկետով կամ առանց դրա:

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի մոտակայքում, սեպտեմբերի 19-ին, ժամը 17:00-ի սահմաններում N զորամասի «Գազ-66» մակնիշի ՊՆ N զինվորական համարանիշի ավտոմեքենան,  նույն զորամասի զինծառայողների ստորաբաժանումը մշտական տեղակայման վայր տեղափոխելու ճանապարհին, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ գլորվել ձորը, ինչի հետեւանքով մեքենայի ղեկին գտնվող կապիտան Պավլիկ Նիկոլայի Մանուկյանը գլխի շրջանում ստացած վնասվածքից տեղում մահացել է:

Մեքենայի ուղեւորներ՝ զինծառայողներ, ավագ լեյտենանտ Հարություն Վարդանի Խաչատրյանը, լեյտենանտ Արմեն Սիսակի Հովսեփյանը, կրտսեր սերժանտներ Գրիշա Վարդանի Գրիգորյանը, Նարեկ Սամվելի Միրզոյանը, Մհեր Սամվելի Վարդանյանը, սերժանտ Բորիս Վիգենի Թունյանը, շարքայիններ Տիգրան Արմենի Օհանյանը, Ավետիք Արայիկի Նազարյանը, Արտյոմ Մանվելի Աբրահամյանը, Աշոտ Արմենի Սարգսյանը, Մուրազ Ժորայի Սադոյանը, Վարդգես Արսենի Խաչատրյանը կյանքին վտանգ չսպառնացող տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Բերդի զինվորական հոսպիտալ:

Վերջիններիս վիճակը գնահատվում է բավարար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ