News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Դեռ երկու տարի առաջ ադրբեջանական պատվիրակությունը հայտարարել էր, որ չի մասնակցի Հայաստանում կայանալիք «Եվրանեսթի» Խորհրդարանական վեհաժողովի նիստին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցիի ժամանակ հայտարարեց ԲՀԿ պատգամավորական խմբակցության քարտուղար, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատգամավորական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով «Եվրանեսթի»  ԽՎ-ը նիստը Հայաստանում անցկացնելու շուրջ Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Էլհան Սուլեյմանովի բարձրացրած աղմուկին: Նրա խոսքով՝ «Եվրանեսթի» ԽՎ-ի լիագումար նիստը տեղի կունենա Հայաստանում, սակայն հստակ ժամկետների մասին դեռեւս չի հաղորդվել:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին Բրյուսելում տեղի կունենա «Եվրանեսթ» ԽՎ-ի բյուրոյի նիստը: Ադրբեջանի պատվիրակության նախարար Էլհան Սուլեյմանովը կազմակերպության նիստը Հայաստանում անցկացնելու կապակցությամբ բողոքի դիմում է  ներկայացրել «Եվրանեսթ» ԽՎ-ի բյուրոյի ղեկավարներին եւ անդամներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ