News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Չինաստանի Սիան Չանլե այգում կարելի է զարմանալի տեսարանի ականատեսը դառնալ: 51-ամյա չինացի Լի Ցզյան ամեն առավոտ առողջությունն ամրապնդելու համար կամավոր գլորվում է քարե 30 աստիճաններից ցած, փոխանցում է FederalPost-ը:

Այդ տեսարանի ականատեսները փորձում են օգնել, սակայն չինացին կրկին բարձրանում է եւ կրկնում հնարքը:

Նման անսովոր մերսումը, ինչպես Ցզյան է այն անվանում, ազդում է բոլոր կետերի վրա եւ մերսում մարմնի բոլոր մասերը:

Իր հարցազրույցում չինացին պարզաբանել է. «Ինձ մոտ այդ գաղափարը ծագել է ֆիթնես ակումբում՝ հղկված գետաքարի վրա պարապելիս, բայց քանի որ տեղի այգում չկարողացա նման քարեր գտնել,  ապա որոշեցի  դրանք աստիճանով փոխարինել եւ ի զարմանս ինձ հայտնաբերեցի, որ դա իրականում աշխատում է: Ես միշտ էլ չինական մերսման մեծ երկրպագու եմ եղել, քանի որ այն ազդում է ոչ միայն բոլոր կետերի վրա, այլեւ հիանալի ձերբազատում է սթրեսից: Հենց այդ պատճառով էլ այն այդքան տարածված է»,-հայտնում է «Oriental Daily» թերթը:

 Նախկին մարաթոնների մասնակից եւ  սիրողական մոտոցիկլավար Լին, իր մեթոդը կիրառելով երեք տարի, ոչ մի վնասվածք կամ նույնիսկ կապտուկ չի ստացել, սակայն ոչ ոք խորհուրդ չի տալիս այդ մեթոդն օգտագործել, նշում է Shanghaiist-ը:

Ցզյան  աստիճանից շատ դանդաղ է գլորվում, ինչը մարմնի յուրաքանչյուր կետի հնարավորություն է տալիս դիպչել բետոնին` նվազեցնելով վնասվածք ստանալու վտանգը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ