News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը կարծում է, որ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ պայքարում միջազգային կոալիցիային անհրաժեշտ է ոչ միայն ավիացիա, այլ նաեւ ցամաքային զորքեր օգտագործել, գրում է Guardian թերթը:

 «Ավիացիան այս պայքարի (ԻՊ-ի դեմ) գլխավոր բաղադրիչն է... Սակայն դաժան ճշմարտություն է նաեւ, որ միայն ավիացիան բավարար չէ: Դրա օգնությամբ կարելի է շրջապատել նրանց, (ԻՊ-ի զինյալներին) անհանգստություն պատճառել, որոշ առումով զսպել, սակայն դրանցով հաղթելն անհնար է», - հայտարարել է Բլերը:

Բլերի խոսքով՝ կոալիցիային անհրաժեշտ է վերանայել ցամաքային զորքերի, մասնավորապես, հատուկ նշանակության զորքերի օգտագործման հնարավորությունը: «Տվյալ դեպքում մենք չենք խոսքում օկուպացիոն բանակների մասին: Մենք խոսում ենք որոշակի դեպքերում եւ համապատասխան սահմանափակումներով անհրաժեշտության դեպքում ցամաքային զորքեր օգտագերծելու մասին», - գրել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ընդ որում, բրիտանական կառավարության նախկին ղեկավարը արեւմտյան երկրներին նախազգուշացրել է միայն իսլամիստներին թշնամի դիտարկելու «ճակատագրական սխալներից», եւ կոչ արել քայլեր ձեռնարկել ծայրահեղականների «լայն սպեկտրի» դեմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ը ՌԴ-ին մանրամասն տեղեկություն է տրամադրել ահաբեկչական հարձակման սպառնալիքի մասին. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգներն առաջվա պես զգոն կլինի և կզգուշացնի ամբողջ աշխարհի կառավարություններին, անկախ նրանց հետ մեր հարաբերություններից…
ՄԱԿ-ում կարծում են, որ ահաբեկչության դեմ պետք է պայքարել միայն միասին
Ահաբեկչության դեմ պետք է պայքարել միասին...
ՌԴ անվտանգության ուժերը Դոնի Ռոստովում ձերբակալել են «Ալյա-Այաթ» ծայրահեղական խմբի առաջնորդին և անդամներին
Ծայրահեղական կառույցի հանցավոր գործունեությունը համակարգվում էր դրսից, ֆինանսական հոսքեր են...
Էրդողան. Մեր դռները փակ են ահաբեկիչների համար
Մենք վերացրեցինք այս սպառնալիքը մեր ապրած ընդհանուր ցավից հետո...
Փարիզի մոտ 20 դպրոցներ ռումբի սպառնալիքով տեսահաղորդագրություններ են ստացել. Le Parisien
Ըստ նրա աղբյուրների՝ սպառնալիքների են բախվել Փարիզի 12-րդ, 14-րդ, 15-րդ և 19-րդ շրջանների ուսումնական...
Ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահաբեկչության վերաբերյալ վարույթով երեք անձանցից երկուսը կալանավորվել են
ՀՀ քննչական կոմիտեն արդեն տեղեկացրել է, որ 2024թ. մարտի 24-ին ՀՀ ՆԳՆ…
Ամենաշատ