News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ժողովրդավարական Հայրենիք կուսակցության քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել Շանթ Հարությունյանի գործի վերաբերյալ:

«2013 թ.-ի նոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյանի ու նրա  ընկերների կազմակերպած անհնազանդության  աղմկահարույց գործով ընթացող դատավարությունը  մեզ բոլորիս վերադարձրեց  2008-2010 թթ քաղաքական դատավարություններին, ինչն ավելորդ անգամ փաստում է, որ վարչախմբի գործելաոճի  մեջ ոչինչ չի փոխվել, առավելեւս մեղադրողի պահանջած  պատժաչափերը` հատկապես Շանթի որդու մասով, ոչ այլ ինչ, քան քաղաքական վենդետա չես կարող բնութագրել:

Հարությունների գերդաստանը, լինելով բացառիկ հայրենասերներ, ինչն ապացուցում է Շանթն իր ապրած կյանքով, որն արտահայտվեց նաեւ իր եւ ընկերների գործողություններով, ինչը լուրջ ազդակ էր  հասարակությանը, ընդդիմադիր քաղաքական ուժերին, որ  այլեւս առանց քաղաքացիական անհնազանդության  երկրում փոփոխություններ իրականացնելն անհնարին է:

Այս դատավարությամբ վարչախումբը փորձում է վախի  մթնոլորտ սերմանել բոլոր նրանց համար, ովքեր Հայաստանում այլեւս անհնարին են համարում  ընտրությունների միոցով հասնել իշխանափոխության,  եւ այլ ուղիներ են առաջարկում իշխանությունը  ժողովրդին վերադարձնելու հարցում:

Սակայն վարչախումբն ամեն գնով շարունակում է  հասարակությանը հրամցնել իրենց հին ու փորձված «ընտրությունների» միջոցով իրականացնել  իշխանափոխություն:

Շանթի ու ընկերների նկատմամբ իրականացվող  դատական վենդետան եւս ծառայում է այդ նպատակին, ինչը բարեբախտաբար այլեւս չի գործելու, որովհետեեւ նրանց վառած կրակը դեռեւս երկար է ծխալու:

ԺՀԿ-ն դիմում է վարչախմբին սթափվել ու վերջ դնել դատավարություն կոչված ծաղր ու ծանակին եւ բոլոր տղաներին ազատ արձակել, որը կարելի կլինի ընկալել որպես առաջին փոքր քայլ իշխանությունը  ժողովրդին հանձնելու գործընթացին»,- ասվում է  հայտարարության մեջ:

Տպել
Ամենաշատ