News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը զարմանում է, որ Ազգային ժողովի ոչ իշխանական երեք ուժերի` ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» համատեղ հանրահավաքը տեղի է ունենալու հոկտեմբերի 10-ին, երբ Հայաստանը ստորագրում է ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը:

«Չեմ հասկանում, որ եռյակը հանրահավաք է անում ԵՏՄ-ին անդամակցելու օրը եւ ոչ մի անդրադարձ այս իրողությանը: Սա անհասկանալի քայլ է, պարզապես լղոզված քաղաքականություն է: Այսքանից հետո ես համոզված եմ, որ մենք չունենք ընդդիմություն, մեր ժողովուրդն է ընդդիմություն»,- այսօր` սեպտեմբերի 22-ին, լրագրողների հետ զրույցում եռյակի հանրահավաքի մասին այսպիսի կարծիք հայտնեց Անուշ Սեդրակյանը:

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանն իր հերթին կարծում է, որ հասկանալի է միայն, թե ինչ է ուզում ՀՅԴ-ն:

«Ըստ երեւույթին, հասկանալի է, որ դիրքորոշում է փոխվել այս ուժերի ներսում: Նրանք ասում են, որ Սահմանադրական բարեփոխումները ժամանակավրեպ են: Ըստ իս` սա ուժեղ փաստարկ չէ: Նրանք ըստ երեւույթին ինչ-որ բան են որոշել 2017/2018 ընտրությունների համար: Իսկ նույն ուժերը 2012-ին կողմ էին խորհրդարանական կառավարման համակարգին»,- ասաց պատգամավորը:

Նշենք, որ եռյակի հանրահավաքը տեղի կունենա հոկտեմբերի տասին Ազատության հրապարակում: Համատեղ հանրահավաքին մասնակցելուց հրաժարվել է ՀՅԴ-ն` պատճառաբանելով, որ սխալ է հանրահավաքի ժամանակ Սահմանադրական բարեփոխումների մասին խոսելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ