News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ուկրաինան շարունակում է ռազմական ոլորտում ակտիվ համագործակցել  Ադրբեջանի հետ:  «Ուկրօբրոնպրոմ» պետական կոնցեռնի գիտատեխնիկական վարչության պետը haqqin.az-ին հայտնել է, որ ադրբեջանական կողմը հետաքրքրված է ուկրաինական արտադրության զենքով, որը հաջողությամբ անցել է փորձարկումները «Ուկրաինայի հարավ-արեւելքի հակաահաբեկչական գոտում»:

Ըստ նրա` Ադրբեջանը մանրակրկիտ ուսումնասիրում է ուկրաինական զենքի ցանկացած մոդիֆիկացիա: Բաքվին հիմնականում հետաքրքրում է այն սպառազինությունը, որը «հաջողությամբ  փորձարկվել է»:

«Մենք ադրբեջանական կողմին տարբեր տեսակի նռնականետներ, ականանետներ ենք ներկայացրել, ինչպես նաեւ համազարկային կրակի համակարգեր:  Մենք ցույց ենք տվել մի գնդացրա-նռնականետային համակարգ, որը նախատեսված է կենդանի ուժ, տրանսպորտային միջոցներ եւ ցամաքային  օբյեկտներ ոչնչացնելու համար», - ասել է նա:

Բացի դրանից, Բաքվի գործընկերներին ցուցադրբել են  ականանետներ` մինչեւ 1000 մ-ից օդային թիրախների վրա կրակելու հնարավորությամբ: Ընդ որում աշխատանքն իրականացվում է հեռակառավարմամբ` մինչեւ 50 մ հեռավորության վրա:

«Ուկրօբորոնպրոմը» Ադրբեջանին առաջարկում է այսօր ունեցած բոլոր նորույթները.  «ԲՄՊ-4, ինքնագնաց ականանետ, ինչպես նաեւ մեր հպարտությունը` «Օպլոտ» մարտական տանկը»,  - ասել է նա:

Այսպիսով, Ուկրաինան Ադրբեջանին համալրում է գործողության մեջ «փորձարկված» սպառազինությամբ, որը կարող է կիրառվել Լեռնային Ղարաբաղում զինված  պայքարի դեպքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ