News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանում ոչ իշխանական խորհրդարանական ուժերի քառյակի գործունեությունը հիմնականում վերահսկում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ գործող նախագահ Սերժ Սարգսյանը: Նման միտք է արտահայտել «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը սեպտեմբերի 22-ի մամուլի ասուլիսում: 

Ըստ նրա՝ հայտնի է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստեղծել է Քոչարյանը: «Ցավոք, ՀԱԿ-ի մեր նախկին համախոհները սպասարկում են «Բարգավաճ Հայաստանի» շահերը: Վերջին ժամանակներս պարզ դարձավ, որ «Ժառանգություն» կուսակցությունը կարծես թե նույնպես իր գործունեությունն իրականացնում է Քոչարյանի ստվերում:  Հասկանալի չէ` ՀՅԴ-ն այսօր իշխանություն է, թե ընդիմություն», - նշել է Մակեյանը:

Ըստ նրա` ՀՅԴ-ն փորձում է խաղալ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ: «Եթե խորհրդարանական եռյակում շարժիչ ուժը ԲՀԿ-ն է, ապա երկրում ոչ մի փոփոխություն տեղի չի ունենա», - ընդգծել է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության առաջնորդը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ