News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հուլիս-օգոստոս ամիսներին ղարաբաղյան հակամարտության գոտում շփման գծի միկրոպատերազմում Հայաստանը շահեկան դիրքում հայտնվեց՝ շնորհիվ մեր զինծառայողների ոգու եւ մարտունակության: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 22-ին, մամուլի ասուլիսին հայտարարեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը:

Նրա համոզմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը չի համաձայնել Բաքվին Մաքսային միությանը, իսկ հետո նաեւ՝ Եվրասիական տնտեսական միությանը ներգրավելու Ռուսաստանի կողմից առաջարկված տարբերակին, այդ թվում՝ Հայաստանի կողմից զիջումների հաշվին: «Այդ զիջումները չբավարարեցին Ալիեւին եւ Պուտինը փորձեց պատժել նրան: Սոչիում կայացած եռակողմ  հանդիպումը ցույց տվեց, որ Ալիեւը բավականին ճնշված վիճակում է», - ընդգծեց Պետրոս Մակեյանը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը տեղի է ունեցել օգոստոսի 10-ին՝ Սոչի քաղաքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ