News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ առեւտրի եւ հանրային սննդի օբյեկտներում պիտանելիության ժամկետն անցած ապրանքների վաճառքի դեպքերը հայտնաբերելու, կանխարգելելու եւ արգելելու նպատակով Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի առեւտրի եւ սպասարկումների վարչությունը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության հետ համատեղ, 2014 թվականի սեպտեմբերի 2-ից մինչեւ սեպտեմբերի 19-ը կազմակերպվել են  շրջայցեր: Հսկողության արդյունքում 554  օբյեկտներից 34-ում հայտնաբերվել են պիտանելիության ժամկետն անցած ապրանքների վաճառքի դեպքեր: Հայտնաբերված ժամկետանց ապրանքը տեղում խոտանվել է: Օրենսդրական խախտումներ թույլ տալու համար ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 158-րդ հոդվածի առաջին մասի համաձայն վարչական իրավախախտումների վերաբերյալ կազմվել են 34 արձանագրություններ: Վերջին երկու տարիների ընթացքում Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի առեւտրի եւ սպասարկումների վարչության կողմից պարբերաբար իրականացված հսկողության եւ ձեռնարկված միջոցառումների արդյունքում Երեւան քաղաքի առեւտրի եւ հանրային սննդի ոլորտում կտրուկ նվազել են ժամկետանց ապրանքների վաճառքի դեպքերը: Այսպես, եթե 2012 թվականին ժամկետանց ապրանքների վաճառքի վերաբերյալ կազմվել է 233 արձանագրություն, ապա 2013 թվականին `41 արձանագրություն, իսկ 2014 թվականի սկզբից մինչ օրս `34 արձանագրություն: Պիտանելիության ժամկետն անցած ապրանքների վաճառքի նկատմամբ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի առեւտրի եւ սպասարկումների վարչության կողմից  հսկողական աշխատանքները պարբերական բնույթ կկրեն:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ