News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի բնապահպանության նախարարության՝ 16-199.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների եւ Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 18  մլն դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 14 որոշում եւ հաշվարկվել է 462.78  հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 Մասնավորապես` Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատումների   երեք գործի քննության  արդյունքում  երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100  հազար դրամ  ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ եւ հաշվարկվել է 51  հազար դրամ ընդհանուր գումարով շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ բաժնի աշխատակիցների  կողմից հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50  հազար դրամ  գումարի վարչական տուգանքի  որոշում եւ հաշվարկվել է 22.5  հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցերի ընթացքում  հայտնաբերած ապօրինի ծառահատման փաստով   ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100  հազար դրամ  գումարի վարչական տուգանքի  որոշում եւ հաշվարկվել է 90  հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացրած շրջայցերի ընթացքում  հայտնաբերված առանց անթափանց ծածկոցի սորուն նյութի տեղափոխման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50  հազար դրամ  գումարի վարչական տուգանքի  որոշում:

Գեղարքունիքի տարածքային բաժնի եւ «Սեւան ԱՊ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից իրականացված համատեղ շրջայցերի ընթացքում  հայտնաբերված  հողերի պահպանության նորմերի խախտման  համար  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30  հազար դրամ  գումարի վարչական տուգանքի  որոշում:

Կոտայքի տարածքային  բաժնի կողմից 1 տնտեսվարողի մոտ իրականացված շրջակա միջավայրի վրա ազդեցության  նորմերի պահպանման ուղղությամբ կատարված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար  կայացվել է  100  հազար դրամ գումարի  վարչական տուգանքի  որոշում եւ հաշվարկվել է 200  հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս (ջրերի աղտոտում):

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված մեկ եւ բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված  փայտանյութի ապօրինի տեղափոխման չորս դեպքի գործերի քննության  արդյունքում  հինգ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 500  հազար դրամ ընդհանուր  գումարի վարչական տուգանքի հինգ որոշում: Հաշվարկվել է 39.28  հազար դրամ ընդհանուր  գումարի   շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերած փայտանյութի ապօրինի տեղափոխման գործի քննության արդյունքում մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100  հազար դրամ գումարի վարչական տուգանքի  որոշում եւ հաշվարկվել է 60  հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերած խեցգետնի ապօրինի որսի համար  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50  հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավված   7կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել ջրամբար: Առգրավվել է նաեւ հինգ խեցգետնաորսիչ:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 1.16  մլն դրամ գումար:

Տպել
Ամենաշատ