News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին հաստատել է երկրի կառավարության նոր կազմը: Նոր կառավարության  կազմը ներկայացրել է վարչապետ Էվա Կոպաչը, հաղորդում է Gazeta Wyborcza-ը:

Վարշավայում տեղի է ունեցել նոր կառավարության նշանակման հանդիսավոր արարողությունը: «Քաղաքացիական պլատֆորմ» իշխող պահպանողական կուսակցությունը ներկայացնող Էվա Կոպաչը Սահամանադրության եւ Լեհական հանրապետության այլ օրենքներին հետեւելու հանդիսավոր երդում է տվել, փոխանցում է Gazeta.ru-ն:

Վարչապետ Կոպաչը փոխարինել է Դոնալդ Տուսկին, ով հրաժարական էր տվել Եվրոպական խորհրդի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Էվա Կոպաչը նախկինում զբաղեցրել է Լեհաստանի սեյմի նախագահի պաշտոնը:

Լեհական նոր կառավարությունը կոալիցիոն է: Բացի «Քաղաքացիական պլատֆորմի» ներկայացուցիչներից, կառավարության կազմում են նաեւ Լեհական գյուղացիական կուսակցության ներկայացուցիչները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ