News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բաքվում կրկին սրվում են քաղաքային իշխանությունների եւ փախստականների միջեւ հարաբերությունները:

«Ազատություն» ռադիոկայանը հայտնում է, որ Ադրբեջանի մայրաքաղաքի իշխանությունները որոշել են քանդել Գանլըգել լճի շրջակայքում բնակվող  փախստականների 350 տուն:

Քաղաքապետարանն ընտանիքներին բնակարաններ է հատկացրել Յասամալի թաղամասի նորակառույցներում եւ փախստականներից պահանջել  4 օրվա ընթացքում ազատել  տները:

Սակայն  300-ից ավելի ընտանիքներ հրաժարվում են լքել տները՝ ասելով, որ  իրենց առաջարկված բնակարանները ավելի փոքր մակերես ունեն: Փախստականները պահանջում են իրենց նաեւ փոխհատուցում վճարել:

Նշենք, որ փախստականների մասնակցությամբ տարբեր բողոքի ցույցերը սովորական  երեւույթ են դարձել Բաքվի համար: Պարբերաբար բարձրանում է փախստականների վերաբնակեցման, նրանց խնդիրների նկատմամբ պաշտոնյաների անտարբերության հարցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ